Կիևում և Կիևի մարզում իրականացվել են արտակարգ հոսանքազրկումներ
Քաղաքական
Կիևում և Կիևի մարզում արտակարգ կարգով անջատվել է էլեկտրաէներգիան։ Այդ մասին Telegram-ում հայտնել է ուկրաինական էներգահոլդինգ ԴՏԷԿ-ը՝ նշելով, որ որոշումը կայացվել է ազգային էներգահամակարգի օպերատորի հրահանգով։
Ըստ հաղորդագրության՝ ՈւկրԷներգոյի հրահանգով կիրառվել են արտակարգ հոսանքազրկումներ, որոնց ընթացքում նախապես սահմանված ժամանակացույցերը չեն գործում։ Ընկերությունում ընդգծել են, որ նման դեպքերում սահմանափակումները կարող են իրականացվել առանց նախազգուշացման։
ԴՏԷԿ-ը հավելել է, որ իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում սպառողները կտեղեկացվեն օպերատիվ կերպով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարին Ուկրաինայի մեկ տարածաշրջանում շուրջ 100 հազար ընտանիք ժամանակավորապես մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, այդ թվում՝ Դնեպրի ձախ ափի և Կրիվոյ Ռոգի մի շարք շրջանների բնակիչներ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)