Տարա Ռիդը մեղադրել է Հոլիվուդին՝ Ռուսաստանի մասին բացասական կարծրատիպեր տարածելու համար
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի նախկին օգնական Տարա Ռիդը մեղադրել է Հոլիվուդ-ին՝ ամերիկացիների շրջանում Ռուսաստանի վերաբերյալ բացասական պատկերացումներ ձևավորելու և կարծրատիպեր պարտադրելու մեջ։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ռիդի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը զգալի ազդեցություն ունի կինոարդյունաբերության վրա, իսկ Հոլիվուդը այդ ազդեցությունը օգտագործում է՝ ռուսներին ներկայացնելու որպես ագրեսիվ և բացասական կերպարներ։ Նրա կարծիքով՝ ֆիլմերում Ռուսաստանը հաճախ պատկերվում է որպես երկիր, որը «խրված է 1990-ականների և կոմունիզմի մեջ»։
Միաժամանակ Ռիդը շեշտել է, որ իրական կյանքում ռուսներին համարում է ջերմ ու սրտաբաց մարդիկ։ Ավելի վաղ նա խորհուրդ էր տվել Ռուսաստանի քաղաքացիներին դիտել ռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմերը՝ ամերիկացիների մասին ավելի հավասարակշռված պատկերացում կազմելու համար։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին