Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդի նկատմամբ միայն տարածքները չեն․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խմբակցության մարզային այցի ընթացքում տեսանկարահանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Վարդենիսի տարածաշրջանի բարձրադիր լեռնային հատվածն ու հիշեցրել, թե ինչի հետևանքով է տվյալ տարածքը օկուպացվել ու մնացած հատվածը դարձել սահմանամերձ․
«Իմ դիմացը գտնվում են Վարդենիսի լեռների այն հատվածը, որոնց մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ինչ կարիք կա ձյունոտ սարերի համար պայքարել և հանձնել Ադրբեջանին»,- Սաղաթելյանը հիշեցնում է, որ մինչև Արցախի հանձնելը, ադրբեջանական զորքերը մեր սահմանից 50 կմ հեռու էին, հիմա Վարդենիսի բարձրադիր լեռներում են։ Սաղաթելյանը նաև հիշեցնում է Ալիևի այլ հավակնությունների մասին, -« Դիմացս Սևանա լիճն է, որի նկատմամբ նույնպես Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, ու այս վիճակին հասել ենք այսօրվա գործող իշխանության գործունեության և քայլերի հետևանքով, և առհասարակ ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդի նկատմամբ միայն տարածքները չեն, նրանց խնդիրն առհասարակ մեր հայկական ինքնության հետ է, իսկ հայկական ինքնության դեմ պայքարող հիմնական գործիքը այսօրվա Նիկոլի ռեժիմն է, որի վերարտադրությունը պետք է կանխել», - եզրափակում է Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)