Եթե Իսրայելի հարվածը եղել է Թեհրանին, ապա թիրախավորվել է թերևս շատ կոնկրետ պաշտոնյա. քաղաքագետ
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Եթե Իսրայելի հարվածը եղել է Թեհրանին, ապա դա նշանակում է, որ թիրախավորվել է թերեւս շատ կոնկրետ պաշտոնյա կամ պաշտոնյաների շրջանակ: Առայժմ տեղեկություններ չկան, թե հատկապես ինչ թիրախ է դիտարկել Իսրայելը: Պաշտոնական Թեհրանը տարածել է միայն տեղեկություն, որ Թեհրանում լսվել են պայթյուններ: Առայժմ ավելի կոնկրետ տեղեկություն, թե հատկապես ինչ օբյեկտում, իրանյան լրատվամիջոցները չեն հաղորդում:
Ուզում եմ ուշադրության արժանացնել հանգամանքը, որ Իսրայելի հարվածը փաստորեն հաջորդում է աֆղան-պակիստանյան բախման բռնկմանը: Նախօրեին դե ֆակտո պատերազմ սկսվեց Աֆղանստանի ու Պակիստանի միջեւ: Փաստորեն մեկ օր անց Իսրայելը հարվածում է Իրանին»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին