Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ
Արտակարգ Պատահար
Ապրիլի 1-ին, ժամը 21։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. վարորդը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը