Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է
Արտակարգ Պատահար
Ապրիլի 1-ին՝ ժամը 23։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. նկատվում է ծուխ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը մահացել է: Հրդեհի նշաններ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը