Արցախի Հանրապետությունում իշխանազավթում կամ ճնշումների ներքո իշխանափոխություն չի եղել. Սամվել Շահրամանյան
Քաղաքական
Արցախի Հանրապետությունում իշխանազավթում կամ ճնշումների ներքո իշխանափոխություն չի եղել. Սամվել Շահրամանյան
Արցախի նախկին նախագահի խոսքով` Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հրաժարական տալու որոշում է կայացրել, սակայն Արցախի նախկին նախագահներն ու Ռուբեն Վարդանյանը նրան համոզել են չգնալ այդ քայլի։
«Վերջին անգամ էլ Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետք է հրաժարական տա և հիմնավորում էր իր որոշումը նրանով, թե կորցրել է ժողովրդի վստահությունը, չունի այն ռեսուրսը, որ իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախն այդ վիճակից։ Քանի որ Արցախի Սահմանադրության փոփոխությունից հետո պետք է ԱԺ-ն ընտրեր նախագահ, այդ նախագահը պետք է զբաղեցներ այդ պաշտոնը մինչև ժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի լիազորությունների ավարտը։ Այդ նախագահը պետք է շարունակեր այն ծրագրերը, որոնք հաստատել էր գործող կառավարությունը»,- բացատրեց Շահրամանյանը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը