Մաշտոցի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ իրացնողին․ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթ
Իրավունք
Մաշտոցի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ իրացնողին․ նրա և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի 21 փաթեթ
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 2-ին։ Ժամը 17․25-ին, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդ։
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց, իսկ տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, ընդհանուր մոտ ութ գրամ զանգվածով չորս փաթեթ, որն ըստ նրա՝ մարիխուանա է։ Նա հայտնեց նաև, որ վեց փաթեթ արդեն տեղադրել է տարբեր տեղեր։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 7-ին խուզարկվեց տղամարդու վարած «Ֆորդը»․ շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց նույն դեղնականաչավուն զանգվածով 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 30 գրամ էր։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում