ԵՄ-ում Ուկրաինային տրամադրվող օգնության շուրջ տարաձայնություններ կան․ Politico
Աշխարհ
Լեհաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը բացահայտել է կարծիքների տարբերություններ Եվրոպայի կողմից Ուկրաինային աջակցության վերաբերյալ, հաղորդում է Politico-ն։
«Վեց երկրներում հարցվածների 34%-ը նշել է, որ Եվրոպան բավարար աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային, 31%-ը կարծում է, որ աջակցության ներկայիս մակարդակը օպտիմալ է, իսկ 30%-ը նշել է, որ Եվրոպան չափազանց շատ բան է անում», - նշում է հրատարակությունը։
Իտալացիների 42%-ը, ֆրանսիացիների 35%-ը, գերմանացիների 28%-ը, բելգիացիների 27%-ը, լեհերի 23%-ը և իսպանացիների 17%-ը նշել են, որ Ուկրաինային աջակցությունը «չափազանց շատ» է։ Միևնույն ժամանակ, իտալացիների 24%-ը, ֆրանսիացիների 31%-ը, գերմանացիների 45%-ը, բելգիացիների 38%-ը, լեհերի 20%-ը և իսպանացիների 42%-ը կարծում են, որ ԵՄ-ն բավարար աջակցություն չի ցուցաբերում Կիևին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում