ԱՄՆ–Իրան բանակցությունների նոր մանրամասներ
ԱՄՆ
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև նախատեսվող բանակցությունները Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, հնարավոր է, անցկացվեն ապրիլի 11-ին՝ նախապես հայտարարված ամսաթվից մեկ օր ուշ։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, ինչպես նաև թեմային անդրադարձել է «Լենտա.ru»-ն։
Աղբյուրների համաձայն՝ իրանական պատվիրակության կազմում կլինեն Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրին, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը, արտգործնախարար Աբբաս Արաղչին և նրա տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Հաղորդվում է, որ բանակցությունները կարող են կարևոր փուլ դառնալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի՝ ընդգծելով, որ կողմերը մոտ են երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ուղերձում Իրանի ղեկավարությանը ցանկացել էր հաղթահարել առկա դժվարությունները։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան