Շարունակվում է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ դիրքերում են հայ շախմատիստները
Սպորտ
Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։
Հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 6 հնարավորից ունեն 5 միավոր և կիսում են 2-17-րդ հորիզոնականները։ Միանձնյա առաջատարը իսլանդացի գրոսմայստեր Վիգնիր Վաթնար Ստեֆանսոնն է, ով ունի 5.5 միավոր։
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը, ովքեր ունեն 4.5 միավոր։ Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 4 միավոր։
Նույնքան միավոր ունի նաև միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը։ 7-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան