Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի դեսպանի հետ․ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Քաղաքական
Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան