Հայաստանի բռնցքամարտի հավաքականները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ապրիլի 20-26-ը Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ներկա է եղել հավաքականի մարզմանը, զրուցել մարզիկների և մարզիչների հետ՝ հաջողություն մաղթելով նրանց առաջիկա կարևոր ստուգատեսում։
Հասմիկ Ավագյանը վստահություն է հայտնել՝ հայ մարզիկները լավագույնս են պատրաստվել և արժանապատվորեն կներկայացնեն Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցաշարում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մենամարտում նրանք պետք է պայքարեն մինչև վերջ և ցուցադրեն առավելագույն արդյունք՝ բարձր պահելով երկրի մարզական պատիվը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան