Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։
Այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։
Եթե հրշեջներն օպերատիվ չգործեին, կրակը կտարածվեր ու հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կունենար ու մայրաքաղաքը նորից չէր հայտնվի թունավոր ծխի մեջ


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից