Խոշոր վթար Դիլիջանի թունելում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Գոռ Դ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։
Shamshyan.com -ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդներից Գոռ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Սևոյանը և Միշա Մկրտչյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից