Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան
Իրավունք
Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել՝ կիրառվել է բացակայության արգելք, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Պաշտոնապես երկու մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության և պաշտոական կեղծիքի մեղադրանք է առաջադրվել, դրանք կոնկրետ վերաբերվոըւմ են Մանկավարժական համալսարանում գործող գիտահետազոտական կենտրոնին: Սմբատ Լպուտյանը դիտավորությամբ որևէ արարք չի կատարել, և երբ կաշկանդված չլինեն նախաքննական գաղտնիքի չհրապարակման արգելքով, հանրությունն ամեն ինչ կիմանա»,- մանրամասնել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից