Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ
Արտակարգ Պատահար
Ապրիլի 18-ին՝ ժամը 21։05-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե քոթեջներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել է քոթեջի առաջին հարկը՝ մասամբ (մոտ 60 քմ), ջերմահարվել՝ երկրորդ հարկը (մոտ 40 քմ):


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը