Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրից Արաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը» Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա» Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Իրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին Արթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Երիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակից Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում 

Հարավային Կովկասն այս պահին աշխարհի ամենակայուն տարածաշրջաններից մեկն է․ Կոստանյան

Քաղաքական

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկաման:

Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

Հարց. «Խնդրում եմ՝ պատմեք, թե ինչ հնարավորություններ եք տեսնում հարևանների հետ խաղաղության և  շարունակվող դիվանագիտության միջոցով, ինչպես նաև՝ ինչպիսին եք պատկերացնում զարգացող Հարավային Կովկասի ուժը»։

Վահան Կոստանյան. «Շնորհակալություն։ Թույլ տվեք միանալ թուրք գործընկերներին շնորհավորելու խոսքերին համաժողովի գերազանց կազմակերպման կապակցությամբ։

Կցանկանայի նաև անդրադառնալ այն մտքերին, որոնք հնչեցրին Հիքմեթն ու Լևանը՝ հատկապես ընդգծելով, որ այժմ առկա է բոլորովին նոր դինամիկա։ Գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև այս նոր դինամիկան տեսանելի է նաև տարբեր ֆորումներում։ Եթե նախկինում, ասենք՝ մեկ կամ երկու տարի առաջ, նույն հարթակում հանդես էին գալիս Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, բոլորն ակնկալում էին տեսնել լարված բանավեճ կամ բախում։ Այժմ մենք այստեղ ենք՝ քննարկելու ընդհանուր ապագայի հնարավորությունները, համագործակցությունը և ունենալու իրական երկխոսություն։ Եվ սա շատ խորհրդանշական է, որ նույն տարածաշրջանից չորս ներկայացուցիչներ միասին նստած քննարկում են համագործակցությունն ու այն ապագան, որը միասին են պատկերացնում։

Այսպիսով, կարծում եմ, որ անցյալ տարի Վաշինգտոնում տեղի ունեցած օգոստոսի 8-ի պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան։ Եվ սա ներառական գործընթաց է։

Դուք խոսում եք աշխարհում առկա անորոշությունների մասին։ Եվ ինչ-որ պահի նույնիսկ զարմանալի է մտածել, որ Հարավային Կովկասն այս պահին աշխարհի ամենակայուն տարածաշրջաններից մեկն է, այն դեպքում, երբ ամենուր խաթարված են լոգիստիկ և մատակարարման շղթաները, շարունակվում են պատերազմներ և այլն։ Այսօր Հարավային Կովկասում առկա կայունությունը մեր ամենամեծ մրցակցային առավելությունն է։ Սակայն, օրինակ, մատակարարման շղթաների խափանումները հավերժ չեն տևելու։ Եվ մենք պետք է բավական խելացի ու արագ լինենք՝ իրացնելու այն մրցակցային առավելությունները, որոնք ունենք։

Ինչպես խաղաղության հասնելը պահանջեց քաղաքական խիզախություն և որոշումներ, այնպես էլ այժմ մենք պետք է առաջ շարժվենք նոր, շատ կարևոր քաղաքական որոշումներով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ ստեղծելով մեր երկրների միջև լրացուցիչ փոխկապակցվածության, ինչպես նաև դառնալով կամուրջ և անխափան կապ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև։

Ի վերջո, կայունությունն ու խաղաղությունը շատ կարևոր հիմք էին այն զարգացումների համար, որոնք, օրինակ, անցյալ տարի ունեցել ենք Ադրբեջանի հետ։

Կարծում եմ՝ Հիքմեթը կկիսի իմ կարծիքը, որ մեր միջև խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի անկախության, ինչպես նաև ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքն է»։

(…)

Հարց. «Վահան, ուզում եմ կրկին Ձեզ փոխանցել խոսքը։ Գիտեք, աշխարհում այժմ շատ է ապատեղեկատվությունը, բազմաթիվ են հակամարտությունները և անհամաձայնությունները, բայց այն, ինչ մենք տեսնում ենք Հարավային Կովկասում, համագործակցության դրական օրինակ է։ Խնդրում եմ՝ ներկայացրեք, թե ինչպես են մարդիկ միասին աշխատում կառուցողական ձևով՝ ստեղծելով կայունություն և օգնելով հաղթահարել բաժանարար գծերը»։

Վահան Կոստանյան. «Շնորհակալություն։ Կցանկանայի նաև անդրադառնալ այստեղ հնչած որոշ մտքերին։ Հավանաբար պետք է սկսել նրանից, որ կայունության և խաղաղության կառուցումը պահանջում է ամենօրյա հոգատարություն։ Պետք է ամեն օր ներդրում անել, որպեսզի խաղաղությունն ինստիտուցիոնալացվի, ինչպես մենք Հայաստանում փորձում ենք անվանել այն գործընթացը, որը ներկայում ունենք։

Սակայն նաև կարևոր է, որ մենք կառուցում ենք տնտեսական կապեր։ Արդեն նշվեց, որ մենք սկսել ենք առևտուր Ադրբեջանի հետ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում նաև Հայաստանից դեպի Ադրբեջան կսկսենք որոշ ապրանքների արտահանում։

Էներգետիկ անվտանգությունը հնարավոր համագործակցության կարևորագույն բաղադրիչներից է, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային մակարդակով։ Ինչպես ճիշտ նշվեց, խոսքը վերաբերում է նաև ԹՐԻՓՓ նախագծին, որը Հայաստանը պատրաստվում է իրականացնել ԱՄՆ գործընկերների հետ։

Խոսքը բազմամոդալ փոխկապակցվածության մասին է. երկաթուղիներ, ավտոճանապարհներ, ինչպես նաև էներգետիկ ցանցեր և խողովակաշարեր։ Եվ այստեղ մենք ունենք մեր սեփական շահը՝ դիվերսիֆիկացնելու Հայաստանի էներգամատակարարումը, ինչպես նաև դառնալու տարանցիկ հանգույց Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից եկող էներգակիրների համար, որոնք ուղղվում են դեպի Եվրոպա։

Մենք շահագրգռված ենք նաև Սև ծովի ստորջրյա նախագծով, քանի որ Հայաստանը ներկայում Հարավային Կովկասի երեք երկրներից ամենամեծ կանաչ էներգիայի արտադրողն է, և քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես աշխատում են վերականգնվող էներգիայի կարողություններն ավելացնելու ուղղությամբ՝ մեծ ներդրումներ կատարելով արևային էներգիայի մեջ, ինչպես նաև պլանավորելով կառուցել նոր ատոմակայան և այլն։

Եվ այստեղ համագործակցությունը ԵՄ-ի հետ մեզ համար շատ կարևոր է։ Մեզ համար դա ոչ միայն տնտեսական համագործակցություն է, այլ նաև Հայաստանի ժողովրդի ընտրություն, որը եվրոպական ձգտումներ ունի։ Եվ մենք ներկայում աշխատում ենք տարբեր ուղղություններով՝ սկսելու աստիճանական կամ ոլորտային ինտեգրումը Եվրոպական միության հետ։

Եվ այս առումով, իհարկե, Վրաստանի եվրոպական ապագան նույնպես մեզ համար շատ կարևոր է ինչպես աշխարհագրական, այնպես էլ փիլիսոփայական տեսանկյունից։ Մենք նաև անցյալ տարի ընդունել ենք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ օրենք, որը Հայաստանի կառավարությունն աստիճանաբար իրականացնելու է։

Ապագայում, եթե մեզ հաջողվի դառնալ ԵՄ անդամ պետություն, … և թուրք գործընկերս ժպտում է՝ հաշվի առնելով Թուրքիայի փորձը»։

Հարց. «Այսպիսով Վահան, հենց այդ հարցի շուրջ ուզում եմ Ձեր կարծիքը լսել։ Գիտեմ, որ Աքիֆ բեյը ծիծաղում է, բայց որքանո՞վ է կարևոր ԵՄ-ն ձեզ համար։ Որո՞նք են ձեր հավակնությունները, ձգտումները և ի՞նչ ժամկետներ եք նախատեսում»։

Վահան Կոստանյան. «Այս պահին չեմ կարող խոսել 2028 թվականի ժամանակացույցի մասին, քանի որ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների մեծ մասը։

Մեզ համար ԵՄ ինտեգրման գործընթացն, առաջին հերթին, վերաբերում է բարեփոխումներին։ Դա նաև նշանակում է բարձրացնել երկրի կառավարման և տնտեսության որակն ու ստանդարտները և այլն։ Բայց եթե ապագայում մենք դառնանք ԵՄ անդամ պետություն, ես այս պահին չեմ կարող գնահատել, թե արդյոք Թուրքիան կլինի ԵՄ անդամ պետություն, թե ոչ, սակայն դա նաև կստեղծի լրացուցիչ տնտեսական հնարավորություններ մեզ համար, քանի որ Թուրքիան մաքսային միության անդամ է։ Բայց հուսով ենք, որ մենք այդքան երկար չենք սպասի Թուրքիայի հետ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խթանելու համար։

Հավանաբար վերջին մեկնաբանությունն իմ կողմից՝ նաև կիսվելու այն զգացումով, որը ես ունեցա նախորդ քննարկման ընթացքում. պետք է ընդգծեմ, որ այս պանելային քննարկմանը հանդես եկող բոլոր բանախոսները ապագային նայող, բաց մտքեր ունեն։ Բայց նաև պետք է ընդգծեմ, որ բաց մտքերը պահանջում են բաց սահմաններ։ Եվ հուսով եմ, որ դա մոտ ապագայում կփոխվի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրիցԱրաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառովՖրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրելՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասինԱրթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցԵրիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակիցՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը
Ամենադիտված