Երևան քաղաքի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Իրավունք
Երևան քաղաքի դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 21/6 հասցեում գտնվող 0.01884 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2013 թվականի հունիսի 27-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:
Հաշվի առնելով հայցատեսակի փոփոխության վերաբերյալ Դատարանի առաջարկը՝ Դատախազության կողմից 2025 թվականի փետրվարի 20-ին ներկայացվել է ճանաչման հայց՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը:
Վարչական դատարանը 2026 թվականի մարտի 23-ի վճռով բավարարել է Երևան քաղաքի դատախազության հայցը. ոչ իրավաչափ է ճանաչել հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը