Գյուղում կանայք կաբլուկով կոշիկ հագնելու հնարավորությունից չպետք է զրկված լինեն. Փաշինյան
Քաղաքական
Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելը կշարունակի մնալ կարևոր խնդիր մարդկանց հարմարավետությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու տեսակետից: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի, Հայաստանի բազմաթիվ գյուղերում բազմաթիվ փողոցներ են սալարկվել, նորոգվել, այնպիսի փողոցներ, որոնք գյուղի պատմության ընթացքում երբեք բարեկարգ չեն եղել, հողե փողոցները եղել են փոշու մեջ, իսկ անձրևի ժամանակ՝ ցեխի:
«Մենք ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում, որպեսզի գյուղում ապրելը չնշանակի զրկված լինել. Միշտ այդ օրինակն եմ բերում, գյուղում կանայք կաբլուկով կոշիկ հագնելու հնարավորությունից չպետք է զրկված լինեն: Բարեկեցություն ասելով՝ մենք նկատի ունենք նաև բարեկեցություն գյուղական վայրերում: Մեր գյուղերի ցեխի մեջ լինելն է, որ գյուղական բնակավայրերից դեպի խոշոր բնակավայրեր արտագաղթի պատճառ է դառնում»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը