Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 

Հակակոռուպցիոն կոմիտեի հնգամյա գործունեության ընթացքում առաջին գիտագործնական ձեռնարկն է լույս տեսել

Իրավունք

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հոբելյանական՝ 5-րդ տարեդարձին նվիրված՝ «Կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկա» գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսը: Կոմիտեի հնգամյա գործունեության ընթացքում հրատարակված առաջին ուսումնամեթոդական գիտագործնական ձեռնարկի համահեղինակներն են ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը և նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը։ 

Ընդգծելով ձեռնարկի պրակտիկ կիրառման կարևորությունը քննիչների առօրյա աշխատանքում՝ բանախոսները նշել են, որ այս աշխատության միջոցով մասնագիտական հանրությանն առաջարկվում են տարբեր տիպային քննչական իրավիճակների համար խնդիրների լուծման արդեն իսկ փորձված մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը: Անդրադարձ է եղել ձեռնարկում տեղ գտած տեսական և գործնական ուսումնասիրություններին, առաջարկվող գործիքակազմին, որը կարող է առօրյա աշխատանքում որպես «սեղանի գիրք» ծառայել հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված քննիչների, օպերատիվ աշխատակիցների, ոլորտում մասնագիտացած իրավաբանների, իրավապահ համակարգի աշխատակիցների և ուսանողների համար:

Գրքի համահեղինակ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն իր ելույթում մատնանշել է, որ մեթոդական ուղեցույցը ոչ միայն տեսական աշխատություն է, այլև ներառում է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նախորդ հինգ տարիների կուտակված փորձն ու գիտելիքները: Արթուր Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ քննիչի սեղանին դեռևս հայտնվելու են նմանատիպ բազմաթիվ աշխատություններ, որոնք կօգնեն թե՛ նրանց՝ պրակտիկ աշխատանքում, և թե՛ իրավական ոլորտում աշխատանքը շարունակել ցանկացող ապագա սերնդին. «Սա ոչ միայն մեր՝ համահեղինակների  աշխատությունն է, այլև բոլորինս է՝ Հակակոռուպցիոն կոմիտեինը, ինչն իրապես ուրախանալու և հպարտանալու առիթ է»,- ասել է Կոմիտեի նախագահը:

Ձեռնարկի մյուս համահեղինակը՝ Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը, բացի տեսական-գործնական խնդիրների միասնություն ներկայացնող ընդհանուր աշխատանքի կարևորությունից, շեշտել է ձեռնարկի մեջ թերևս առաջին անգամ հայրենական կրմինալիստիկայի նոր բառամթերք օգտագործելու հանգամանքը: Խոսքը տակտիկատեխնոլոգիական հնարքների և գաղտնի քննչական գործողությունների տեխնոլոգիայի մասին է, որը, ըստ Վ. Ենգիբարյանի, մինչ օրս, համենայն դեպս, մասնագիտական գրականության մեջ ուսումնասիրված չի եղել:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն իր հերթին, որպես համահեղինակ, շեշտել է ձեռնարկի կարևորությունը քննչական աշխատանքի արդյունավետ պլանավորման ու կազմակերպման, ռիսկերը ճիշտ գնահատելու հարցում: Ըստ նրա՝ ձեռնարկն ընդհանուր առմամբ կզարգացնի հակակոռուպցիոն պայքարի կարողությունները և կնպաստի համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Շնորհանդեսի ավարտին գիտագործնական ձեռնարկի մշակման գործում նշանակալի մասնակցություն ունենալու համար Վահե Ենգիբարյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով:

«Կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկա» ձեռնարկից համահեղինակները օրինակներ են նվիրելու նաև Հայաստանի ազգային գրադարանին, Երևանի պետական համալսարանի, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գործընկեր կառույցների գրադարաններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը
Ամենադիտված