Հունգարիայում քաղաքական լարվածություն․ նորընտիր վարչապետը սպառնում է հեռացնել նախագահին և բարձր պաշտոնյաներին
Աշխարհ
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ սպառնալով պաշտոնանկ անել երկրի նախագահ Թամաշ Շույոկին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, եթե նրանք մինչև մայիսի 31-ը ինքնակամ չհրաժարվեն իրենց պաշտոններից։ Այս մասին Մադյարը գրել է X սոցիալական հարթակում՝ ընդգծելով, որ ունի «միլիոնավոր հունգարացիների վստահության մանդատ»։
Վարչապետի խոսքով՝ խոսքը վերաբերում է ոչ միայն նախագահին, այլև Գերագույն դատարանի նախագահին, Ազգային դատական վարչության ղեկավարին, Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին։ Նա շեշտել է, որ եթե նշված պաշտոնյաները չհեռանան կամավոր, կառավարությունը կիրականացնի նրանց պաշտոնանկությունը՝ օրենքի սահմաններում։
Մինչ այդ Մադյարը նաև դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ պահանջելով վերականգնել հումքի մատակարարումները դեպի Հունգարիա «Դրուժբա» նավթատարով։ Միաժամանակ նա կոչ էր արել Կիևին զերծ մնալ «շանտաժից»՝ սրելով արդեն առկա լարվածությունը երկու երկրների միջև։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ