«Ռեալը» նվաճել է ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի գավաթը
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» դարձել է ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի 2025/2026 մրցաշրջանի հաղթող։ Եզրափակիչ խաղում մադրիդցիները մրցել են բելգիական «Բրյուգեի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «աՌեալի» պատանիներն ավելի դիպուկ են եղել՝ հաղթելով 4:2 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» մոտեցավ կատալոնական «Բարսելոնային», որը համարվում է այս մրցաշարի ռեկորդակիրը։
ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգան հիմնադրվել է 2013 թվականին։ Տիտղոսների քանակով առաջատարը «Բարսելոնան» է, որն ունի 3 գավաթ։ «Ռեալն» ու լոնդոնյան «Չելսին» արդեն ունեն 2-ական տիտղոս, մեկական անգամ հաղթող են դարձել «Բենֆիկան», «Ռեդ Բուլ Զալցբուրգը», «Պորտուն», «ԱԶ Ալկմարը» և «Օլիմպիակոսը»։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը