Եվրոպան կարող է բախվել տրանսպորտային վառելիքի պակասի
Եվրոպան կարող է բախվել տրանսպորտային վառելիքի պակասի Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին, խոստովանել է ԵՄ անդամ կղզի-պետություն Կիպրոսի տրանսպորտի, կապի և հանրային աշխատանքների նախարար Ալեքսիս Վաֆեադիսը։
«Մենք բախվում ենք տրանսպորտային վառելիքի պակասի հնարավորությանը՝ և ես շեշտում եմ «հնարավորություն» բառը։ Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամը ցույց է տվել, որ Եվրոպան կարող է կարճաժամկետ խնդիրներ ունենալ վառելիքի մատակարարման հետ կապված», - ասել է նա ԵՄ տրանսպորտի նախարարների հանդիպումից առաջ։
Քաղաքական գործիչը կոչ է արել երկրներին պատրաստ լինել լուծելու բենզալցակայաններում հերթերի խնդիրը։ Վաֆեադիսը նշել է, որ Եվրամիությունը չի բախվում ավիացիոն վառելիքի պակասի անմիջական սպառնալիքի, սակայն չբացառեց ապագայում Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով պակասի հնարավորությունը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը