Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում. 20-30 աշխատակիցները կաշխատեն Երևանում
Քաղաքական
Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia), փոխանցում է Ազատություն-ը։
Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին:
Նախապատմություն. EUPM Armenia-ն էապես կփոխարինի Հայաստանում ԵՄ մեկ այլ՝ 2023 թվականին ստեղծած EUMA անվանումով առաքելությանը, որը ստեղծվել էր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու, վստահության ամրապնդմանը նպաստելու համար։ Դրա չորսամյա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին։ Այն ունի ավելի քան 200 անդամ և ստեղծվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, պարեկության ու հաշվետվությունների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցելու համար:
Նոր առաքելությունը, մինչդեռ, ակնկալվում է, որ կունենա ընդամենը 20-30 ներկայացուցիչ, որոնք հիմնականում կաշխատեն Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ՝ մայրաքաղաքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը