Ալեն Սիմոնյանը հանդիպել է Քեւին Հեմիլթոնի հետ․ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ:
ԱԺ նախագահը շնորհավորել է Քեւին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթեւակոխեն:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը