Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալը կախված է միմիայն իշխանություններից. Ռուսաստանի ԱԳՆ
Տարածաշրջան
Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու հարցը կախված է միայն այդ երկրի ղեկավարության կամքից. երեքշաբթի օրը Մինսկում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը. տեղեկացնում է Newsgeorgia-ն:
«Ոչ ոք Վրաստանին ԱՊՀ-ից չի վռնդել, դա այդ պետության կայացրած որոշումն էր»,-ասել է Եվդոկիմովը՝ հավելելով, որ Վրաստանի ներկայացուցիչներն իրենք պետք է որոշեն ԱՊՀ վերադառնալ չվերադառնալու հարցը:
Նա նաև նշել է, որ Վրաստանի իշխանությունների հետ արդեն շփումներ են հաստատվել այդ հարցի կապակցությամբ: Եվդոկիմովը հայտարարել է, որ ԱՊՀ ոչ մի երկիր դեմ չի լինի Վրաստանին նորից իր կազմում տեսնելուն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան