Ռուսաստանը դեմ է Իրանի միջուկային ծրագրի հակամարտության ռազմական լուծմանը
Տարածաշրջան
Ռուսաստանը դեմ է Իրանի միջուկային ծրագրի հակամարտության ռազմական լուծմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով մյունխենյան Անվտանգության 49-րդ կոնֆերանսում իրեն ուղղված հարցերին:
«Իրանի դեմ ուժի կիրառման տարբերակները անթույլատրելի են»,- ասել է ռուսական ԱԳՆ-ի ղեկավարը: Նա համամիտ է իր գերմանացի գործընկերոջ՝ Գիդո Վեստերվելլեյի հետ նրանում, որ այդ հարցերը պետք է քննարկվեն միայն տարածաշրջանային անվտանգության ծրագրում: Լավրովը ընդգծել է, որ խնդիրը պետք է դիտարկել Պարսից ծոցի երկրների անվտանգության ապահովման ենթատեքստում՝ ներառյալ Իրանը, որը, ինչպես ընդգծել է նախարարը, «դեռևս ոչ մեկի վրա չի հարձակվել»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան