Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Ավինյան Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը SABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքը 

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպայի խորհրդարանական ասամբլեայի (ԵԽԽՎ) պատվիրակ Դամիեն Կոտյեի հրապարակած աղմկահարույց զեկույցը, չնայած իր փափուկ ու դիվանագիտական ձևակերպումներին, ըստ էության բացահայտեց այն ապօրինությունների շղթան, որոնց պայմաններում ընթացել են վերջին ընտրական գործընթացները:

Փաստաթղթում արձանագրված իրողությունները հստակ ցույց են տալիս, որ ընտրությունները կազմակերպվել են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողներին ուղղակիորեն կաշառելու փորձերի և ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառված լայնամասշտաբ ճնշումների ֆոնին: Հավելենք նաև, որ այս ընտրարշավի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ իշխանական մեքենան դեռ նախընտրական փուլի մեկնարկից առաջ էր դիմել ծայրահեղ քայլերի։ Դեռ ընտրություններից առաջ ապօրինաբար կալանավորվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Սրանից հետո իշխանություններն իրենց ողջ արսենալն ու պատժիչ մեքենան ուղղեցին կուսակցական ակտիվի դեմ. առանցքային տարածքային կառույցների ղեկավարները, հարյուրավոր ակտիվիստներն ու քարոզարշավը կազմակերպող հիմնական դերակատարները զանգվածաբար ենթարկվեցին խուզարկությունների, ձերբակալությունների, տնային կալանքների ու բանտարկությունների։ Նպատակը մեկն էր՝ կազմալուծել կուսակցության նախընտրական ապարատն ու խաթարել քարոզարշավի բնականոն ընթացքը։ Սակայն անգամ առաջնորդի բանտարկության, կառույցների չեզոքացման և պետական մեքենայի աննախադեպ ճնշման պայմաններում «Ուժեղ Հայաստանին» հաջողվեց արձանագրել խոշոր ու պատկառելի արդյունքներ՝ հավաքելով զանգվածային քվեներ։

Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ) խորհրդարանից դուրս թողնելու գործընթացին։ ԲՀԿ-ն իրականում հաղթահարել էր անցողիկ շեմը և երաշխավորված անցնում էր խորհրդարան, սակայն մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ անվավեր ճանաչելու միջոցով նրա ցուցանիշը արհեստականորեն հասցվեց 3,99 %-ի։ Ընտրական սահմանադրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն, նման իրավիճակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր նշանակել վերաքվեարկություն։ Սակայն ԿԸՀ-ն շրջանցեց օրենքի պահանջը։

Այս վարքագիծը պատահական չէր, քանի որ ԵԽԽՎ դիտորդները հատուկ արձանագրել են ընտրական ապարատի քաղաքականացվածությունը:

Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները համալրված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ սերտորեն փոխկապակցված անձանցով, իսկ ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է ՔՊ հիմնադիր անդամ Վահագն Հովակիմյանը։ Բացի այդ, իշխանությունը լայնորեն կիրառել է «սոցիալական կաշառքի» մեխանիզմը։ Ընտրություններից անմիջապես առաջ հայտարարված թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրական ծրագրերն ու սոցիալական փաթեթները դիտորդների կողմից որակվել են որպես վարչական ռեսուրսի չարաշահում և ընտրողների քվեները գնելու փորձեր։

Ամփոփելով՝ ԵԽԽՎ զեկույցում շարադրված փաստերի և դրա վերջում տրված «ընդհանուր առմամբ դրական» եզրակացության միջև առկա է ակնհայտ դիսոնանս։ Իսկ գլխավոր արձանագրումն այն է, որ իշխանական ողջ ապարատի, ուժայինների ու տոտալ ճնշումների պայմաններում ընդդիմադիր ճակատը կարողացավ այնպես անել, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան կորզել բացարձակ հաղթանակ և, ըստ էության, չհաղթահարեցին նույնիսկ 50 %-ի շեմը։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում քաղաքական այս ամբողջ պատկերի արդյունքում։ Ռուսաստանը պետական մակարդակով, ըստ էության, չի ճանաչել ընտրությունների արդյունքները և չի շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրի» այդ, այսպես կոչված, «հաղթանակը»։ Մյուս կողմից, չնայած արևմտյան մի շարք առաջնորդներ սկզբում շտապեցին շնորհավորել ու ընդունել արդյունքները, Եվրոպան աստիճանաբար սկսել է հրապարակել զեկույցներ ու հայտարարություններ, որոնք լուրջ կասկածի տակ են առնում ընտրությունների լեգիտիմությունը։ Ակնհայտ է, որ առաջիկայում քաղաքական ճնշումների, ապօրինի կալանավորումների ու բանտարկությունների թեմաները տարբեր միջազգային խողովակներով դառնալու են քննության առարկա։

Փաշինյանն ու իր թիմը գնալով ավելի խորն են խրվում աշխարհաքաղաքական ու ներքաղաքական փակուղու մեջ. մի կողմից՝ Ռուսաստանի հետ օրեցօր սպառվող ու վատթարացող հարաբերություններ, մյուս կողմից՝ Եվրոպայում նրանց նկատմամբ աստիճանաբար աճող անվստահություն, և որ ամենակարևորն է՝ ներքին լեգիտիմության իսպառ բացակայություն՝ պետական լծակների ու բռնությունների միջոցով վերարտադրվելու պատճառով։ Գործող վարչախումբը փաստացի կորցրել է իշխանության լեգիտիմության բոլոր աղբյուրները՝ թե՛ ներքին (ժողովրդի աջակցություն), թե՛ արտաքին (աշխարհաքաղաքական հիմնական կենտրոններ): Սա վկայում է, որ առաջիկա քաղաքական գործընթացներում ծանրակշիռ ու լուրջ միավորները լիովին ընդունակ են վերցնելու օդից կախված այս իշխանությունն ու երկրում իրականացնելու արմատական փոփոխություններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. ԱվինյանՀրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայություն
Ամենադիտված