Վրաստանի և Թուրքիայի վարչապետները հանդիպել են Անկարայում
Տարածաշրջան
Անկարայում հինգշաբթի օրը տեղի է ունեցել Վրաստանի և Թուրքիայի վարչապետների հանդիպումը: Ինչպես հայտնում են Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունից, վարչապետներն առանձին հանդիպում են ունեցել. գրում է Trend-ը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և տնտեսական կապերի ամրապնդման հարցերը:
Էրդողանն ու Իվանիշվիլին քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրներն ու այն նախագծերը, որոնք իրականացվում են Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ: Վարչապետի հանդիպումից հետո կայացել է 2 երկրների պատվիրակությունների հանդիպումը:
Այսօր Իվանիշվիլին իր մեկօրյա այցի շրջանակներում հանդիպելու է Թուրքիայի նախագահի և խորհրդարանի նախագահի հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան