ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին կրկին հանդիպել Փարիզում
Տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին հաջորդ շաբաթ ևս մեկ հանդիպում անցկացնել Փարիզում: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ-ի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Նրա խոսքերով՝ նախքան կրկին այցելել տարածաշրջան միջնորդները ծրագրում են ևս մեկ հանդիպում կազմակերպել Փարիզում: «
Մենք նման առաջարկ արել ենք կողմերին և առայժմ պատասխանի ենք սպասում: Ծրագրվում է, որ նման հանդիպումը տեղի կունենա Փարիզում մոտակա ժամանակներս, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ»,-հայտարարել է Ֆորը, ընդգծելով, որ, ըստ համանախագահների ծրագրի, դա նախ կլինի հանդիպում ԱԳՆ ղեկավարների հետ առանձին-առանձին, ապա՝ «3+2» ձևաչափով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան