ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը ներառում է միջնորդություն ԼՂ-ի հարցում
Տարածաշրջան
Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը ներառում է միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հարցում. այս մասին այսօր հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգը հաստատվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2013-ի փետրվարի 13-ին:
Փաստաթղթում ներկայացված է հայացքների համակարգը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներին, առաջնային ուղղություններին, նպատակներին և խնդիրներին: Մասնավորապես՝ հայեցակարգում նշվում է, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր ունենալ ԱՊՀ տարածքում հակամարտությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորման գործում, նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ միասին և 2009-2011 թվականներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում ներկայացված սկզբունքների հիման վրա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան