REGNUM. ԱՄՆ-ը ցանկանում է շուտ տեսնել ԼՂ հակամարտության խաղաղության համաձայնագիրը
Տարածաշրջան
ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կայանում է նրանում, որ ցանկանում է հակամարտող կողմերը ամփոփեն հիմնական սկզբունքների վերաբերյալ իրենց աշխատանքներն ու անմիջապես շարունակեն մեծ համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։ Հաղորդում է АПА լրատվական գործակալությունը: «Ակնհայտ է, որ ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել բացառվում է: Այնուամենայնիվ, ստատուս-քվոն անընդունելի է: Հետեւաբար կարեւոր է արագացնել բանակցությունները և ակտիվացնել երկկողմ ջանքերը», - ասել է ամերիկացի դիվանագետը: Բրայզան ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջան այցի ընթացքում կքննարկվեն Կազանում Ադրբեջանի կողմից բարձրացված հիմնական սկզբունքներն ու հարցերը։ «Բացի այդ, միջնորդները կքննարկեն գործընթացի զարգացման եւ կարգավորման ուղիներ», - ավելացրել է նա: Ըստ Մեթյու Բրայզայի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցը և պետքարտուղարի տեղակալի այցը տարածաշրջան մատնանշում է ԱՄՆ–ի բարձր շահագրգռվածությունը հակամարտության կարգավորման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում