Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Էրիկ Բեսսոնի ինտիմ հաղորդագրությունը
Վերջին լուրեր
Ինչպես գրում է «The Daily Mail» -ը՝ Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Էրիկ Բեսսոն Twitter-ով ինտիմ հաղորդագրություն է ուղարկել իր 24-ամյա կնոջը: Այն սխալմունքի պատճռով հասանելի է դարձել նախարարի մոտ 14 000 բաժանորդներին:
Հաղորդագրությունը հետևյալն է. «Ես հոգնած տուն կվերադառնամ և միանգամից անկողին կմտնեմ: Դու ինձ կմիանա՞ս»: Այն արժանացել է ծաղրական ու սուր մեկնաբանությունների՝ արագ տարածվելով համացանցում: Չնայած, գլխի ընկնելուց հետո, նախարարը ջնջել է հաղորդագրությունը, բայց արդեն ուշ էր: Նա խոստովանել է, որ հետագայում սա դաս կլինի իր համար՝ ավելի ուշադիր լինելու կոճակները սեղմելիս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)