Մոսկվան վրացական դրոշներ է գնում՝ պատրաստվելով Իվանիշվիլիի այցին. Известия
Տարածաշրջան
Ինչպես գրում է Известия պարբերականը, Մոսկվան սպասում է վարչապետ Իվանիշվիլիի ղեկավարած պատվիրակության ժամանմանը: Այցի ժամկետներն ու այլ մանրամասներ չեն քննարկվում: Այդ մասին Известия-ին հայտնել են ռուսական կառավարական աղբյուրները:
Ինչպես հայտնում են այդ աղբյուրները, ռուսական կառավարությունն արդեն գնել է վրացական դրոշներ, որոնք կտեղադրվեն կառավարության տանը պաշտոնական Վրաստանի պատվիրակության ընդունելության ժամանակ:
Պարբերականը գրում է, որ հայտնի չէ, թե այդ հանդիպմանը ով է ներկայացնելու ռուսական կողմը՝ վարչապետը, թե՝ փոխվարչապետը:
Սակայն պաշտոնական Մոսկվան չի հաստատել այդ տեղեկությունը: «Օրակարգում նման հարց դրված չէ»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այցելության մասին լուրերը չի հաստատել նաև պաշտոնական Թբիլիսին: Ռուսաստանի հարցերով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, սակայն, նշել է. «Տեսականորեն նման այցը բացառված չէ, ուստի Մոսկվային չէր խանգարի վրացական դրոշ ունենալը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան