Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի նախագահները
Տարածաշրջան
Այսօր Բաքվում կայացել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ադրբեջանի նախագահն ու նրա տիկին Մեհրիբան Ալիևան ընդունել են նախագահ Սաակաշվիլիին և Վրաստանի առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլոֆսին. գրում է Trend.az-ը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այցելության շրջանակներում բանակցությունները կնպաստեն 2 երկրների հետագա համագործակցությանը, իրենց ներդրումը կունենան փոխադարձ կապերի ամրապնդման հարցում:
Երկու նախագահները հույս են հայտնել, որ իրենց աշխատանքն արդյունքներ կտա տարածաշրջանային համագործակցության հարցում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան