Ռուսաստանն Ադրբեջանում պետական հեղաշրջում է կազմակերպում. Սաակաշվիլի
Տարածաշրջան
Վրաստանն ու Ադրբեջանը կանգնած են ապակայունացման լուրջ սպառնալիքի առջև, որը գալիս է Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Թբիլիսիի օդանավակայանում Ադրբեջանից վերադառնալուց հետո. գրում է Грузия-Online-ը:
«Ադրբեջանում հեղափոխություն են պատրաստում վրացական սցենարով: Ռուսաստանում Վրաստանի Գարդաբանի շրջանի բնակիչ ոմն Սադիքով, ով միլիոնատեր է, խոստացել է, որ կհասնի Վրաստանում ադրբեջանցիների ինքնավարության ստեղծմանը: Այդ նույն բանն է խոստանում Վրաստանի իշխանությունների կողմից համաներում ստացած հայ Վահագն Չախալյանը՝ դնելով վրացահայության ինքնավարության հարցը: Սադիքովը Վահիդ Ալեկպերովի հետ պատրաստում է Ադրբեջանում այն, ինչ տեղի է ունեցել Վրաստանում: Նրանք պատրաստվում են մեծ փողերով իշխանության գալ: Մենք պետք է համագործակցելով լուծենք այդ սպառնալիքը»,-հայտարարել է Սաակաշվիլին և հավելել, որ օրերս ինքը մեկնում է Թուրքիա, ուր նույնպես կքննարկի տարածաշրջանի այդ սպառնալիքների հարցը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան