Սաակաշվիլին հետաձգել է Իվանիշվիլիի հետ նշանակած հանդիպումը
Տարածաշրջան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ուրբաթ օրը պետք է հանդիպեր Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, սակայն Սաակաշվիլին մտափոխվել է: Այս մասին հայտնել է վարչապետը կառավարության նիստը բացելու ժամանակ. փոխանցում է Trend.az-ը:
«Այսօր ես պետք է հանդիպեի Սաակաշվիլիի հետ, սակայն նա մտափոխվել է»,-նշել է վարչապետը և հավելել, որ հանդիպումից հրաժարվելու պատճառը նախագահի պլանավորած այցն է:
Թե ուր է պատրաստվում այցելել նախագահը, հայտնի չէ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան