Վրաստանում բողոքի ցույց է ընթանում Մոսկվայում ելույթ ունեցած անսամբլի դեմ
Տարածաշրջան
Այսօր Վրաստանում Մոսկվայից նոր վերադարձած «Էրիսոնի» անսամբլի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է անցկացվում «Մի՛ պարեք նվաճողների համար» խորագրով. գրում է GHN-ը:
Անսամբլը հյուրախաղերով հանդես էր եկել Մոսկվայում: Այսօր Թբիլիսիում տեղական ժամանակով ժամը 18.30-ին կմեկնարկի բողոքի ակցիան:
Հանրության մի ստվար զանգված, որոնց թվում են ոչ կառավարական կազմակերպությունները, մտադիր են իրենց բողոքը հայտնել համերգի դեմ, որը տվել է «Էրսոնի»-ն Կրեմլում:
Բողոքի մասնակիցները կարծում են, որ Վրաստանի Ազգային անսամբլը չպետք է հանդես գա ելույթներով Մոսկվայում այն դեպքում, երբ վերջինս շրջափակման մեջ է պահում Վևրաստանի տարածքի 20%-ը. մեջբերում է GHN-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան