Վրաստանը վրդովված է սևծովյան շրջանում Ռուսաստանի սկսած մեծամասշտաբ զորավարժություններից
Տարածաշրջան
Վրաստանի ԱԳՆ-ն իր խորին անհանգստությունն է հայտնել սևծովյան տարածաշրջանում ռազմական զորավարժություններ անցկացնելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անսպասելի որոշմամբ: Վրացական ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Թբիլիսին վրդովված է ռուսական ռազմական ստորաբաժանումների անսպասելի և սադրիչ գործողություններից, որոնք զորավարժություններ են անցկացնում Վրաստանի ցամաքային և ծովային սահմանների մոտ:
Փաստաթուղթը նշում է, որ ռուսական կողմը ոչ մի տեղեկություն չի հաղորդել ո՛չ իր զորավարժությոնների շարունակականության, ո՛չ էլ իր զինված ուժերի տեղաբաշխման մասին, ինչը հակասում է անվտանգության և վստահության մասին՝ 2011-ի Վիեննայի համաձայնություններին. տեղեկացնում է Rbc.ru-ն:
Իր հերթին, ինչպես գրում է newsgeorgia-ն, Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանը ոչ մի անմիջական լուրջ սպառնալիք չի նկատում Կրասնոդարի երկրամասում նախօրեին Պուտինի հրամանով մեկնարկած մեծամասշտաբ զորավարժությունների կապակցությամբ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան