Նունե Եսայանի անցած ուղին
Այլ
Նունե Եսայանը ծնվել է 1969 թ.-ի օգոստոսի 5-ին, Երևանում: Հայրը՝ Մարտիկը, երևանցի է, մայրը՝ Լենան, լոռեցի:
Նունեն շատ վառ է հիշում մանկապարտեզի հանդեսները, որոնց մասնակցել է բավական ակտիվ: Այդ հանդեսներին միշտ երգել է, իսկ մի անգամ էլ մանուշակի դեր կատարել:
1976 թ. Նունեն ընդունվում է Ջրվեժի միջ. դպրոց, ուրնույնպես աչքի է ընկնում առաջնորդի իր հատկանիշներով: Եղել է դասարանի անփոփոխ ավագը, կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ: Սիրել է հատկապես ֆիզիկան և մաթեմատիկան:
Այդ առարկաների հանդեպ սերն էլ Նունեին տարել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտի արդյունաբերական էլեկտրոնիկայի բաժին: Մեկ տարի սովորելուց հետո համոզվում է, որ իր կոչումը արտիստ դառնալն է, մանավանդ, որ ապագա համալսարանական մասնագիտությունն այնքան էլ սրտովը չէր: Եվ Նունեն որոշում է՝ «չնստել» երկրորդ կուրս:
Պատահականորեն թերթերից մեկում հայտարարություն է կարդում այն մասին, որ «Հայ համերգին» կից էստրադային համույթին հարկավոր են ոչ պրոֆեսիոնալ երգչուհիներ: Հայտարարության վերջնաժամկետը լրանում էր երկու օրից, իսկ իր անձնական գործը դեռ Պոլիտեխնիկ ինստիտուտում էր: Նունեն շտապում է համալսարան, սակայն այն փակ է լինում: Պահակին մի կերպ համոզելով, աղջիկը գրեթե գողանում է անձնական գործն ու շտապում հայտարարության հասցեով:
«Հայ համերգում»Նունեին լսելուց հետո խոստանում են զանգահարել, ինչին նա սկզբում թերահավատորեն է վերաբերվում: Սակայն անսպասելի զանգում են և հրավիրում դասընթացների: Դրանից հետո նա վերջնականապես որոշում է լրջորեն զբաղվել երգարվեստով:
1988-1990թթ. Սովորելուց հետոՆունեն սկսում է երգել Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Երկու տարի անընդմեջ համերգներ, հյուրախաղեր...Դրան զուգահեռ (1989-1992թթ.) երգչուհին մասնակցում է նաև երգահան Արթուր Գրիգորյանի կազմակերպած երիտասարդ կատարողների մրցույթներին՝ «Այո», «Ասուպ», «ՄիսսՍոուլ», որտեղ գրավում է միայն առաջին տեղերը: Երկու տարի անց Նունեն հեռանում է Օրբելյանի նվագախմբից:
Նրա ստեղծագործական կյանքում որոշիչ դեր է խաղացել Արթուր Գրիգորյանը: Երգչուհու դժվար պահերին Արթուրը միշտ կողքին է եղել:
1993թ. Նունեի մոտ սկսվում է ստեղծագործական անկման շրջան: Նա որոշում է մեկ տարի չերգել՝ ժամանակ շահել խորհելու և հանգստանալու: Փոփոխություններ են լինում նաև անձնական կյանքում: 1993թ. Նունեն ամուսնանում է, սակայն մեկ տարի անց՝ ամուսնալուծվում:
1994թ. Երգչուհին մեկնում է Սիրիա՝ Դամասկոս: Որոշ ժամանակ շոու-ծրագրով աշխատում է բարձրակարգ հյուրանոցներում, ռեստորաններում, ակումբներում: Այդ ժամանակահատվածը երգչուհու համար նպաստավոր էր ոչ միայն ֆինանսական, այլև կայացման և ինքնահաստատման առումով: Այս ուղևորությունից հետո արդեն Նունեն վճարունակ է դառնում և կարողանում է էստրադայում կայունացնել իր «դիրքերը»:
Նունե Եսայանը թերևս այն հայ երգչուհիներից է, ով թվով ամենաշատ ձայնասկավառակներ ունի: 1995-ին լույս է տեսնում նրա առաջին՝ «Խավարը մեր» ձայնասկավառակը: Ամեն տարի հաջորդաբար ավելանում են նորերը՝ «Ով ինչ գիտի», «World», «NUNE», «Սեր», «Սայաթ-Նովա», «Me», «Nune-international album», «Դլե Յաման»: Այսօր երգչուհին հիրավի կարող է պարծենալ իր ձայնադարանով:
1995թ. Նունե Եսայանի կարիերայի կտրուկ վերելքի շրջանն է. մեկը մյուսի հետևից եթերով ցուցադրվում են նոր տեսահոլովակներ, կազմակերպվում մենահամերգներ:
1997թ. Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Նունեի առաջին մենահամերգը:
2003թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը երգչուհին ճանաչվում է որպես «Տարվա լավագույն երգչուհի»:
Այնուհետև՝ կրկին տեսահոլովակներ, համերգներ, զուգերգեր, հյուրախաղեր...
esyes.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան