Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

ՀՀ փոխվարչապետը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում

Դիվանագիտական առաքելություններ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը մայիսի 13-ին Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին: Հանդիպման նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:

Նիստի ընթացում ՀՀ փոխվարչապետը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները:

Այցի շրջանակում փոխվարչապետը նույն օրը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի եւ մոնիտորինգի գրասենյակի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Լուիս ՍիդեԲակայի (Luis CdeBaca) հետ:

Զրուցակիցները քննարկեցին թարֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցության, Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող օժանդակության համար: Նա վերահաստատեց երեւույթի դեմ պայքարն ակտիվորեն շարունակելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը:

Ա. Գեւորգյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին եւ այս ոլորտում կարեւորում են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Մասնավորապես Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակում Հայաստանը սերտորեն համագործակցում է ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) հետ: Նա նշեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարում պետությունը գործընկեր է համարում նաեւ հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են նաեւ իր ղեկավարած խորհրդի կազմում:

Ա. Գեւորգյանը տեղեկացրեց կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ արդեն տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանն պայքարում է այդ երեւույթի դեմ: Իրականացվել են օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ստեղծվել է միջգերատեսչական կենսունակ համակարգ, մշակվել է թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ աջակցության Ազգային ուղղորդման կարգը:

ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է նաեւ "Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը", որը մշակելիս հաշվի են առնվել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի եւ Հայաստանի կողմից ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ առաջին զեկույցի առաջարկները:

Արձանագրելով, որ կան տեսանելի արդյունքներ՝ փոխվարչապետը միաժամանակ նշեց, որ ոչ բոլոր խնդիրներն են լուծված'հաշվի առնելով նաեւ թրաֆիքինգի երեւույթի փոփոխական բնույթը եւ տարիների ընթացքում ի հայտ եկող նոր մարտահրավերները: Կարեւորելով թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցությունը՝ նա միաժամանակ ընդգծեց, որ հայկական կողմը ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստված համապատասխան զեկույցներում իրավիճակի օբյեկտիվ արտացոլում եւ գնահատական է ակնկալում:

Լուիս ՍիդեԲական իր հերթին Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ համարեց՝ դրական գնահատելով երեւույթի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված աշխատանքները եւ վերջին շրջանում տեսանալի առաջընթացը: Նա նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում եւ հատկապես բարձր է գնահատում առաջընթացի դինամիկան:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մյուս հանդիպումը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Էնթընի Լեյքի (Anthony Lake) հետ էր: Կողմերն անդրադարձան համագործակցության ներկա մակարդակին եւ քննարկեցին հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում 1994 թվականից գործող կազմակերպության գրասենյակն իր զգալի ներդրումն է ունեցել երեխաների ամենատարբեր խնդիրները լուծելու գործում: Նա հատկապես կարեւորեց կրթության, առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների զարգացման բանգավառում համատեղ աշխատանքները:

Փոխվարչապետը մասնավորպես ընդգծեց ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձեւավորված արդյունավետ գործակցությունը:

Ա. Գեւորգյանը նաեւ ողջունելի համարեց, որ 2010-2015թթ. իրականացվող ծրագրում որպես առաջնայնություն են նշվել ՀՀ իշխանությունների հետ համագործակցության արդյունքում նախանշված ոլորտները, ինչը հնարավորություն է ընձեռում համատեղ ջանքերով լուծել առկա խնդիրները:

Նշելով, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երեւանյան գրասենյակը վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձնում զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ փոխվարչապետը հույս հայտնեց, որ այդ միտումները կշարունակեն:

Հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին արդյունավետ համարեց Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հավաստիացնելով, որ պատրաստակամ են շարունակել փոխգործակցությունը եւ աջակացել Հայաստանի կառավարությանը՝ ծրագրով նախանշված ոլորտներում հաջողության հասնելու համար:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) գործադիր տնօրեն Բաբատունդ Օսոտիմեհինի (Babatunde Osotimehin) հետ հանդիպմանը փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ 2011թ. մարդահամարի անցկացմանը հիմնադրամի ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ մարդահամարի արդյունքների մշակման աշխատանքները դեռեւս շարունակվում են:

Կողմերը կարեւորեցին ՄԱԿ-ի անդամ երկրներում տվյալների բազների ստեղծմանն ուղղված աշխատանքները՝ արձանագրելով, որ դրանց առկայությունը նպաստում է առավել արդյունավետ եւ հասցեական ծրագերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ հետագա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նյու Յորքում ավարտելով հանդիպումները՝ փոխվարչապետը վերադարձավ Երեւան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված