Հանդիպում ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամների հետ
Դիվանագիտական առաքելություններ
Մայիսի 30-ի ՀՀ Աժ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Քուվեյթի խորհրդարանի պատգամավորների հետ:
Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անունից ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնեց Հայաստան այցի համար: Կարեւորելով երկկողմ հարաբերությունների խթանումը՝ Արաիկ Հովհաննիսյանը նշեց, որ այցը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, նաեւ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանը:
Քուվեյթի պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար: Նրանք կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, երկկողմ շփումները, համագործակցությունը միջազգային կառույցներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցեր եւս:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան