Գազի նոր սակագինը Հայաստանի և Ռուսաստանի խնդիրն է. Էդ. Նալբանդյան
Դիվանագիտական առաքելություններ
Այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստին: Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստին մասնակցող խորհրդարանականների կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցերի։
ԵԽԽՎ պատգամավորներից մեկը ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանում գազի թանկացումը, և ինչու է հիմա Ռուսաստանը ավելի բարձր սակագնով գազ վաճառում Հայաստանին:
Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց.
«Դա Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև լուծելի խնդիր է: Մենք ռազմավարական գործընկերներ ենք: Համոզված եմ՝ կգտնենք հարցի լուծումը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)