Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները 

Ամբողջ աշխարհը՝ աղետներով մտահոգ (լուսանկարներ)

Դիվանագիտական առաքելություններ

Մայիսի 19-23 Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր շուրջ երեք հազար մարդ մոտ 200 երկրից. Նախագահներ, նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, գիտնականներ, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մասնավոր խոշոր ընկերությունների ղեկավարներ: Քառօրյան ընդգրկում էր ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ...Կարմիր թելի պես բոլոր ելույթներում ու հաշվետվություններում անցնում էր Հյոգոյի գործողությունների ծրագիրը, որով 2005 թվականից առաջնորդվում է ամբողջ աշխարհը: Հզորագույն աղետները, մարդկային ու նյութական հարաճուն կորուստները ստիպում են համաշխարհային հանրությանը համախմբվել, մշակել երկրներին ու համայնքներին հասցվող վնասների նվազեցման, վերականգնման ու վերակառուցման ծրագրեր:

Միայն վերջին 13 տարում աղետների հասցրած նյութական վնասն ամբողջ աշխարհում կազմել է 2.7 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը նշանակում է, որ 2000թվից սկսած ամեն մի ժամ աղետներից մեր մոլորակը 16.2 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է կրել: 2 միլիարդ 900 միլիոն մարդ տուժել է այդ աղետներից, այսինքն, օրը մոտ 650 հազար մարդ: 2005 թվականից հետո իրականացված ծրագրերը ցույց են տալիս, որ դրանք կարող են նվազեցնել խոցելիությունը, նույնիսկ աշխարհակործան տարերքները կարող են ավելի քիչ վնաս պատճառել: Լուրջ առաջընթաց ապրած երկրներից էին՝ Բանգլադեշը, Հնդկաստանը, Պակիստանը, Թաիլանդը, Ճապոնիան, Չիլին, Ինդոնեզիան ու Ֆիլիպինները, որոնք ամբողջ աշխարհին ցույց տվեցին աղետակայունության իրենց նոր որակը:

Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում լուրջ առաջընթաց ունի արձանագրած նաև Հայաստանի Հանրապետությունը, և ՀՀ ԱԻՆ-ը լավ համարում ու բարձր վարկ ունի միջազգային շրջանակներում: Այս համաժողովին նույնպես հայկական պատվիրակությունը ներկայանալի ու նկատելի էր՝ ելույթներով, առաջարկներով, պատրաստված նյութերով:

Հայաստանի պատվիրակությունը, որի մեջ ընդգրկված էին... գլխավորում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Բացի ընդհանուր քննարկումներից, ԱԻ նախարարի համար կազմվել էր առանձին ծրագիր՝ երկկողմ հանդիպումներ, ելույթներ, շնորհանդես, նախարարների կլոր սեղան, այցելություններ:

Գործընկեր նախարարների հետ հանդիպումից հետո իրարամերժ զգացողություններ կային և հպարտության, և ափսոսանքի. Բելառուսի նախարարը մեր նախարարից մի քանի հրշեջ մեքենա էր խնդրում, Ղազախստանի ու Ղրղստանի նախարարները՝ մեր փորձը, մեր գիտելիքները: Այս ու մի քանի այլ երկրներից պատվիրակություններ էին եկել ՀՀ ԱԻՆ ու հետո պատմել, որ շատ բան կա սովորելու:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի առաջին հանդիպումը ՄԱԿ-ի ճգնաժամերի կանխարգելման և վերականգնման գրասենյակի ղեկավարության հետ էր: Նյու Յորքի գրասենյակի ղեկավար Ջո Սչեուերը, կարևորելով ԱՌՆ ոլորտում Հայաստանի կատարած աշխատանքը, նշեց, որ Հայաստանի փորձի մասին խոսում են բոլորը, և այն լավագույնն է համարվում:
Արմեն Երիցյանը, շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար, ներկայացրեց կատարած աշխատանքներն ու զարգացման հեռանկարները:

Ջո Սչեուերն առանձնացրեց նախարարի անմիջական ներդրումն ու ջանքերը: Նա նշեց՝ շնորհակալություն անձամբ Ձեր խոշոր ներդրման ու ջանքերի համար: Ձեր ու Ձեր գործընկերի առաջընթացը շատ նկատելի ու գնահատելի է, դրա համար մենք կշարունակենք ծրագրային ներդրում կատարել: Մենք 14 թիրախային երկիր ունենք, և Հայաստանը կշարունակի մնալ այդ ցանկում:
Հաջորդը դոնորների հետ հանդիպումն էր՝ Աղետավտանգ երկրների դերը կանխարգելման և պատրաստվածության ոլորտում խորագրով, որը կազմակերպել էին Գերմանիան, Լեհաստանն ու ՄԱԶԾ-ն: Ողջույնների խոսքից հետո զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նա ներկայացրեց Հայաստանն իր վտանգներով ու ռիսկերով, ձեռնարկած քայլերով, ձեռքբերումներով, զարգացման հեռանկարներով ու կարիքներով: Այնուհետև պատասխանեց բազմաթիվ հարցերի՝ զարգացնելով իր մոտեցումներն ու տեսակետները Հյոգոյի գործողությունների ծրագրի վերանայման, նոր ուղղությունների նախանշման, առանձին դրույթների խորացման անհրաժեշտության վերաբերյալ: Դոնորները հետաքրքրված էին Հայաստանով, և ՀՀ ԱԻ նախարարի զեկույցն ու պարզաբանումները առավել ուղղորդող ու թիրախային դարձրին այդ հետաքրքրությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարգարետա Վալստրոմի հետ հանդիպումն ասես հին բարեկամների սպասված ժամադրություն լիներ: -Մեր նախորդ հանդիպումից ուղիղ երկու տարի է անցել, բայց դուք մեծ քայլերով եք առաջ ընթանում: ես մեծ ուրախությամբ ու գոհունակությամբ եմ հետևում ձեր առաջընթացին: Այն կարելի է կիրառել որպես տարածաշրջանային մոդել: Ինձ շատ է ուրախացնում և ոգևորում այն, որ Դուք ձեր աշխատանքներում ներգրավում եք հաշմանդամություն ունեցող անձանց: Դա շատ ողջունելի քայլ է, և ես կառաջարկեի Ձեզ, հաշվի առնելով Ձեր ընդգծված լիդերությունն այս ոլորտում, որպես միջազգային դեսպան հանդես գալ մյուս երկրներում, ներկայացնել Ձեր փորձը,- վերջում նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
Համարյա նույնանման առաջարկով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Կիրսի Մադիին. Ձեր երկրում միջգերատեսչական փոխգործակցության ոգին լավագույնս է դրսևորվում աղետների ռիսկի կրթության ոլորտում: Պարոն նախարար, մենք անպայման կշարունակենք ծրագիրը Հայաստանում, միայն խնդրում եմ, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան ակտիվացրեք ձեր գործունեությունը՝ փոխանցելով Ձեր փորձը նաև մյուս երկրներին:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մարդասիրական աջակցության գրասենյակի ղեկավար, դեսպան Մանուել Բեսլերը նշեց, որ 2016 թվականից Շվեյցարիան պիտի դուրս գա մարդասիրական աջակցության ծրագրից, բայց մինչ այդ ամբողջ թափով կշարունակի ծրագրերը՝ միջազգային ամենաբարձ մակարդակի փրկարարական թիմերի կազմավորման, տեխնիկական հագեցման և ուսուցման, աղետների բժշկության զարգացման և կանխարգելման ոլորտում: Արմեն Երիցյանը նշեց, որ Շվեյցարիան մեր բազմափորձ ու հավատարիմ գործընկերն է, որն իր Արձագանք ծրագրով լրջագույն ներդրում է ունեցել Հայաստանում հրշեջ-փրկարարական ներուժը հզորացնելու՝ տեխնիկապես զինելու և ուսուցանելու գործում ու շնորհակալություն հայտնեց շարունակական համագործակցության համար: ԱԻ նախարարությունը՝ հանուն մարդկային կյանքի փրկության հատուկ շնորհակալագրեր էր պատրաստել, և գործընկերների համար դա հաճելի անակնկալ էր:

ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանը, որը Հյոգոյի գործողությունների ծրագրի իրականացման նախավերջին հանգրվանն էր 2015թվականից առաջ, այլևս պատմություն է, իսկ մարդկության ամբողջ պատմությունն ասես աղետների դեմ պայքարի տարեգրություն լինի: Երկու տարի անց, այս անգամ արդեն Ճապոնիայում՝ Հյոգոյում, դարձյալ կհավաքվի ամբողջ աշխարհը՝ նոր ռազմավարությամբ կամ լավագույնս նորացված հնի շարունակությամբ Հյոգո 2-ն իրականացնելու.

• Յուրաքանչյուր երկիր պիտի երաշխավորի, որ աղետների ռիսկի նվազեցումը պետական և տեղական նշանակության առաջնայնություն է և ամուր հաստատութենական հիմքերի վրա է,

• Բացահայտել, գնահատել և մշտադիտարկել ռիսկերը, ինչպես նաև ամրապնդել վաղ ազդարարման համակարգը

• Օգտագործել գիտելիքը, նորարարությունը և կրթությունը բոլոր մակարդակներում անվտանգության և դիմակայման մշակույթ ձևավորելու համար

• Նվազեցնել հիմքային ռիսկի գործոնները

• Բարձրացնել աղետների արդյունավետ արձագանքման պատրաստականությունը բոլոր մակարդակներում:

ՀԳԾ այս հինգ առաջնայնություններն այսօր առավել թիրախավորման և դեպի համայնքներ ու միջազգային ռազմավարություններ անշեղ ընթացքի հրամայականն են ներառել: Չի կարող լինել խոցելիության նվազում կամ աղքատության կրճատում առանց ԱՌՆ հաշվառման: Հազարամյակի մարտահրավերներ ու Կայուն զարգացման ծրագիր չի կարող ձևավորվել առանց աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի ներառման:

Հյոգոյի գործողությունների նոր ծրագրի, 2015 թվականից հետո նոր ռազմավարական ուղղություների և դրանց քննարկումների մասին ավելի հանգամանալից՝ մեր թերթի հետագա համարներում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի
Ամենադիտված