Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները 

Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-լեհական գործարար համաժողովի փակմանը

Դիվանագիտական առաքելություններ

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ այսօր Վարշավայում մասնակցել է հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է գործարար համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն ու հայ-լեհական առևտրատնտեսական կապերին, ինչպես նաև հակիրճ ներկայացրել ժամանակակից Հայաստանի գործարար միջավայրը, տնտեսության զարգացման միտումներն ու ներդրումային հնարավորությունները:

Ողջույնի խոսքում Նախագահը դրվատանքով է խոսել նաև Լեհաստանի իշխանությունների՝ ի դեմս Նախագահ Կոմորովսկու և լեհ գործարարների մասին, ովքեր, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարին պայմաններում մեծ հաջողությունների են հասել և հզորացրել երկիրն իրենց ամենօրյա աշխատանքով:

«Հայ-լեհական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և շուտով մենք կնշենք Լեհաստանում հայկական առաջին բնակավայրերի հիմնադրման հազարամյակը: Դարերի ընթացքում ամրապնդվելով՝ հայ-լեհական կապերն ընդգրկել են փոխգործակցության բոլոր ոլորտները: Հայերը պայքարել են ոչ միայն հանուն Լեհաստանի անկախության, այլև կարևոր ներդրում են ունեցել Լեհաստանի զարգացման գործում: Պատահական չէ, որ առևտուրն ու արհեստները զարգացնելու նպատակով Լեհաստանի թագավորներն ու իշխանները հրավիրել են հայերին հաստատվել այս երկրի տարբեր բնակավայրերում՝ տալով նրանց բազմաթիվ արտոնություններ և իրավունքներ:

Այսօր մեր քաղաքական հարաբերություններում առկա բարձր մակարդակն ու տարբեր ոլորտներում առկա ձեռքբերումները սերում են դարերի ընթացքում ձևավորված հոգևոր և մշակութային ընդհանրություններից, բարեկամությունից և երկկողմ համակրանքից:

Ցավոք, այսօր հայ-լեհական առևտրատնտեսական կապերը էապես զիջում են այլ ոլորտներում առկա հարաբերությունների մակարդակին: Հենց այս բացը լրացնելու նպատակով է, որ մենք՝ երկու նախագահներս հանգեցինք գործարար համաժողովներ անցկացնելու գաղափարին՝ երկու տարի առաջ Երևանում և այսօր այստեղ՝ Վարշավայում: Պետք է նշեմ, որ արդեն իսկ գրանցել ենք որոշակի արդյունքներ՝ հատկապես Հայաստանում լեհական ընկերությունների ներկայության և հայաստանյան տարբեր նախագծերում նրանց մասնակցության առումով: Բայց եղածը շատ քիչ է, և ես ձեզ կոչ եմ անում լինել շատ ավելի ակտիվ:

Հարգարժա՛ն գործարարներ,

Կցանկանայի երկու բառով անդրադառնալ ժամանակակից Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսության զարգացման միտումներին, ինչպես նաև ներդրումային հնարավորություններին:

Գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր նախադրյալներից է: Այդ իսկ նպատակով վերջին տարիներին մենք նախաձեռնել ենք լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումներ՝ մասնավորապես Հայաստանում ընկերության հիմնադրման, շինարարական թույլտվությունների ստացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, ներդրողների պաշտպանության, հարկերի վճարման և մի շարք այլ ոլորտներում: Գրանցված արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային վարկանիշային զեկույցներում, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես-2012» տարեկան զեկույցում, որի համաձայն Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 18 կետով՝ 185 երկրների շարքում գրավելով 32-րդ տեղը: Թույլ տվեք նկատել, որ դրանով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում:

Այդուհանդերձ, մենք չենք համարում, որ այսքանով ավարտել ենք ներդրումային դաշտն ու գործարարության մթնոլորտը ազատականացնելու և առհասարակ պետական կառավարման համակարգի կատարելագործման մեր ջանքերը: Դեռևս ճանապարհ ունենք անցնելու և անցնում ենք այդ ճանապարհը մասնավորապես մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ:

Այս համատեքստում տեղին է անդրադառնալ ԵՄ-ի հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրին և դրա մաս կազմող Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին: Այն որակապես նոր և առավել ընդգրկուն հիմքերի վրա կդնի ԵՄ անդամ պետությունների, այդ թվում նաև Լեհաստանի հետ մեր երկրի համագործակցությունը:

ԵՄ-ի հետ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրեցինք մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման պայմանագիրը, որին անմիջապես հաջորդեց Հայաստանի կողմից ԵՄ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացումը: Հաշվի առնելով նաև լեհական «ԼՈՏ» ավիաուղիների շաբաթը 5-անգամյա թռիչքները դեպի Երևան, կարծում եմ, որ վերացված են մեր երկիր այցելելու և ստեղծված հնարավորություններին ինքնուրույն ծանոթանալու բոլոր խոչընդոտները:

Այս ամենին զուգահեռ, կարծում եմ, որ լեհ գործարարների համար հետաքրքրական է իմանալ նաև, որ Հայաստանը, հանդիսանալով ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի անդամ և սերտ համագործակցություն ունենալով Մաքսային միության հետ, մրցակցային առավելություն ունի ԱՊՀ տարածաշրջանում: Սա միանշանակ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրված կապիտալով առավել բարենպաստ պայմաններով ԱՊՀ շուկա դուրս գալու համար:

Քայլեր ենք իրականացնում նաև ենթակառուցվածքների բարելավման և առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա իջեցնել տրանսպորտային բաղադրիչի արժեքը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուզում եմ առանձնացնել մի շարք ոլորտներ, որոնք, իմ կարծիքով, կարող են ներուժ ունենալ են հայ-լեհական համագործակցության հետագա զարգացման առումով:

Հայաստանում կտրուկ վերելք է ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այն ապահովում է բարձր եկամտաբերություն և իսկապես գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար: Այդ մասին են վկայում Հայաստանի ՏՏ ոլորտում գործող ավելի քան 360 ընկերությունները, որոնցից 151-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են: Հայաստանում ներկայացված են միջազգային խոշոր կազմակերպություններ, դրանցից են՝ «Սինոփսիսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մայքրոսոֆթը», «Դ-Լինկը», «Մենթոր Գրաֆիկսը» և այլն:

Արվում է ամեն ինչ ոլորտի որակյալ կադրեր պատրաստելու և, իհարկե, վերապատրաստելու ուղղությամբ: Իրականացվում է «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների» ստեղծման ծրագիրը, վերապատրաստման ծրագրեր են մեկնարկել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում», «Մոբայլ լուծումների» տարածաշրջանային լաբորատորիայում:

2011 թվականից Երևանում գործում է ստեղծարար տեխնոլոգիաների գերժամանակակից «Թումո» կենտրոնը 12-18 տարեկան երեխաների համար, և այժմ ծրագրում ենք ընդլայնել կենտրոնի գործունեությունը նաև հանրապետության մարզերում:

Ավանդական և հայերին համաշխարհային համբավ բերած ոլորտներից են ոսկերչությունն ու ադամանդագործությունը: Հայկական ոսկեգործական իրերը սպառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև՝ Լեհաստանում: Այժմ լուրջ ծրագրեր ունենք Հայաստանը վերածելու ոսկերչության տարածաշրջանային հարթակի և ինչու չէ, նաև միջազգային կենտրոնի՝ ոսկերչության ազատ տնտեսական գոտու ստեղծման ճանապարհով:

Հայաստանը կարևորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, որպես ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և նորարական մոտեցումների կիրառման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծան մեծ խթան:

Առաջիկա տարիներին մտադիր ենք մեծ ներդրումներ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում՝ տեխնիկական վերազինման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև վերամշակող կարողությունների արդիականացման միջոցով:

Կցանկանայինք տեսնել լեհական կապիտալի աճ նաև զբոսաշրջության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում, որոնք արդիականացվող, զարգացման մեծ ներուժ ունեցող և պետության կողմից գերակա համարվող ճյուղերից են:

Հարգարժա՛ն գործարարներ,

Լիահույս եմ, որ այսօր կայացած համաժողովը նպաստելու է մեր գործարարների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը՝ ի շահ հայ և լեհ ժողովուրդների բարեկեցության։ Մաղթում եմ բոլորիդ հաջողություն և հույս ունեմ շուտով լսել Հայաստանում լեհ գործարարների մեծ հաջողությունների մասին»,-հայ-լեհական համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի
Ամենադիտված