Թուրքիայի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները կմեկնեն Ադրբեջան
Տարածաշրջան
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան`մասնակցելու համար թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որը կկայանա Գաբալայում` օգոստոսի 16-ին, գրում է APA ադրբեջանական գործակալությունը:
Գագաթնաժողովին սպասվում է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի մասնակցությունը: Գյուլն Ադրբեջան կմեկնի օգոստոսի 14-ին, իսկ Աթամբաևը` 15-ին:
Նշենք, որ թյուրքալեզու պետությունների խորհուրդը ստեղծվել է 2009-ին: Դրա կազմում ընդգրկված է 4 երկիր` Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան