Ալիևը հրավիրվել է Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը
Տարածաշրջան
Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Աlիևին չեն հրավիրել Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը:
Նշենք, որ նախօրեին ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը, գրել էին, որ ադրբեջանական կողմը դեռևս ոչ մի տեղեկություն չի ստացել Ալիևին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը հրավեր ուղարկելու վերաբերյալ:
Վրացական կողմը վստահեցնում է, որ նոյեմբերի 7-ի դրությամբ հրավերն ուղարկվել է, սակայն ադրբեջանական կողմից դեռևս պատասխան չի ստացվել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան