«Իրանն ու վեցնյակն առաջին անգամ համաձայնության գալու իրական հնարավորություն ունեն». Լավրով
Տարածաշրջան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ շատ տարիների ընթացքում առաջին անգամ վեցնյակն ու Իրանը համաձայնության գալու իրական հնարավորություն ունեն:
Լավրովի և Զարիֆիի հանդիպումը կայացել էր նախօրեին Ժնևում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին իր հերթին շաբաթ օրը ժամանել է Ժնև, ուր մոտ ժամանակներս մասնակցություն կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին. գրում է AFP-ն:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս Ժնև կժամանեն նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի արտգործնախարարները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան