Վրաստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան
Տարածաշրջան
Դեկտեմբերի 26-ին դեպի Ադրբեջան պաշտոնական այց կիրականացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին. այս մասին հայտնում է interfax.az-ը:
Պաշտոնական այցը նախատեսում է ինչպես երկկողմ և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ քննարկումներ, այնպես էլ` միջազգային հարցեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանում էր Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին, ով հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում